Աբխազիայում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել
ԱշխարհԱբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է Euromedia24.com-ը:
«Տատիկը տանը մենակ է եղել երեխաների հետ: Առավոտյան որոշել է վառել վառարանը, բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ու հրդեհ է բռնկվել։ Տունը փայտից է եղել։ Մեկուկեսից մինչև ութ տարեկան հինգ երեխա այդ պահին քնած է եղել, տունն ակնթարթորեն հրդեհվել է, և նրանց փրկել չի հաջողվել»,- հայտնել են մարզային ԱԻՆ-ից։