Գերմանիայի կանցլերը կեղծ է որակել Մոսկվա այցելելու իր մտադրության մասին տեղեկությունները
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է համարել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը:
Պատգամավորը X-ում գրել էր, թե ապացույցներ կան, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։
Պատգամավորն այս տեղեկատվության համար ոչ մի աղբյուր չի ներկայացրել:
«Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է»,-ասել է Շոլցը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նիստից առաջ:
Ավելի վաղ՝ Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից ևս հայտնել էին, որ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինվածք են։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու