«Այս ժամանակներում կանանց իրավունքների հարգման պահանջը կոշտ ռեալ քաղաքականություն է»․ Բերբոք
ԱշխարհԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոր իշխանությունների օրոք Սիրիային օգնություն տրամադրելու հարցը կախված է համարում կանանց իրավունքների հարգված լինելուց։ «Եթե Սիրիայում կանայք ապահով չեն, ապա միլիոնավոր լավ կրթված տղամարդիկ և կանայք, ովքեր այդքան կարիք ունեն, երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք արտասահմանից՝ երկիրը վերակառուցելու համար», - ասել է արտգործնախարարը Funke մեդիա խմբին:
«Այնպես որ այս ժամանակներում կանանց իրավունքների հարգման պահանջը կոշտ ռեալ քաղաքականություն է», - ասում է նա:
Բերբոքը վստահեցրել է, որ ԵՄ-ն գումար չի ուղարկի Սիրիա «իսլամիստական կառույցների համար։ Ես դա ավելի քան պարզ ասացի «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնորդներին»,- հավելել է նա: