«Լրացուցիչ հրթիռային արձակումների հնարավորությանը նախապատրաստվելով՝ բարձրացնում են ռազմական զգոնության և հսկողության մակարդակը»․ Հարավային Կորեայի ԶՈՒ
ԱշխարհՓհենյանի արձակած բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության հրթիռ է: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։
Հարավկորեական կողմի տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսօրին մոտ Փհենյանի տարածքից դեպի Ճապոնական ծով։ «Լրացուցիչ արձակումների հնարավորությանը նախապատրաստվելով՝ մեր զինվորականները բարձրացնում են զգոնության և հսկողության մակարդակը, Հյուսիսային Կորեայի հրթիռի մասին տեղեկություններ փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ և պահպանելով լիակատար պատրաստվածությունը», - ասվում է հարավկորեական KNS-ում: