Չինաստանի գաղտնի կործանիչը դառնալու է նոր ավիացիոն համակարգի կենտրոն․ SCMP
ԱշխարհՉինական գաղտնի վեցերորդ սերնդի գաղտագողի կործանիչը, որը նկատվել է դեկտեմբերին և համաշխարհային մամուլում ստացել է J-36 անվանումը, կարող է ոչ թե նախատեսված լինել օդային մարտերի համար, այլ դառնա նոր մարտական ավիացիոն համակարգի կենտրոնը: Այս մասին նշում են արեւմտյան փորձագետները, որոնց կարծիքները մեջբերում է South China Morning Post (SCMP) թերթը։
USAF կործանիչի նախկին օդաչու Ջոն Ուոթերսը ենթադրում է, որ տեսանելի օդանավի պոչի բացակայությունն ավելի շատ նպաստում է աննկատ մնալուն, քան մանևրելուն, բայց նրա կարծիքով, «վատ մանևրելիությունը չպետք է խնդիր լինի», քանի որ նման ինքնաթիռը դժվար թե նախատեսված լինի օդային մարտերի համար։