Իսրայելը հայտարարել է՝ ՀԱՄԱՍ-ի 34 պատանդների ցուցակը ակտուալ չէ
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վերլուծել է ՀԱՄԱՍ-ի 34 պատանդների ցուցակը, որը հրապարակվել է ԶԼՄ-ներում։ Թել Ավիվը վստահ է, որ պաղեստինցի զինյալները ներգրավված չեն այս փաստաթղթի պատրաստման մեջ։
Asharq հեռուստաալիքը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի իր աղբյուրներին, հայտնել է, որ շարժումը պատրաստվում է Իսրայելին հանձնել 34 պատանդների։ Ավելի ուշ լրատվամիջոցներում հայտնվեց նրանց անունների ցուցակը։ Վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հերքել է մոտալուտ գործարքի մասին տեղեկությունները:
Ավելին, Իսրայելի կառավարության պաշտոնյաները հայտարարեցին, որ ՀԱՄԱՍ-ը ոչ մի կապ չունի հրապարակված ցուցակի հետ։ Թել Ավիվը կազմել է այս փաստաթուղթը 2024 թվականի ամռանը և այն փոխանցել միջնորդներին փոխանակումը կազմակերպելու համար։ Այդ ժամանակվանից Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պատասխան չի ստացել այս պատանդների ճակատագրի վերաբերյալ։