«Ֆլորիան» փոթորկի պատճառով ֆրանսիական 21 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ
ԱշխարհՖրանսիային հարվածել է «Ֆլորիան» փոթորիկը, և երկրի 21 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական սպառնալիքի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակ։ Այս մասին հայտնում է հանրապետության ազգային օդերեւութաբանական ծառայությունը՝ Meteo France-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ փոթորիկը հանրապետության տարածքով անցնելու է արևմուտքից արևելք՝ Վենդի դեպարտամենտից մինչև Արդեննի դեպարտամենտ։
Իր հերթին, BFMTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ աղետի առաջին հարվածը ստացած Ֆրանսիայի արևմուտքում արդեն գրանցվել են քամու պոռթկումներ մինչև 34 մ/վրկ։
Ծառերի տապալման սպառնալիքի պատճառով մի շարք գերատեսչություններ որոշել են սահմանափակել գնացքների երթեւեկությունը ցերեկային ժամերին։