Մակրոնը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրով
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագիրը մոտ է «անդառնալի կետին», իսկ հանրապետությունը Մերձավոր Արևելքում «անվտանգության գլխավոր ռազմավարական մարտահրավերն է»։ Նրա խոսքերը մեջբերում է Լ-ը։
«Իրանը անվտանգության հիմնական ռազմավարական մարտահրավեր է Ֆրանսիայի, եվրոպացիների, ողջ տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս», - ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը «շատ մոտեցնում է անդառնալի կետին»։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ այս հարցը առաջնահերթություն է դառնալու Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ երկխոսության մեջ։