Վրաստանում զինված անձինք հարձակվել են Ռուսաստանից ժամանած զույգի վրա
ԱշխարհՎրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է Նակրա գյուղում ռուսաստանցի զույգի վրա մի խումբ անհայտ անձանց կողմից հարձակման դեպքը։
Գերատեսչությունից լրագրողներին հայտնել են, որ «հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 179-րդ և 236-րդ հոդվածներով», հաղորդում է Vesti–ն։
Ավելի վաղ InterPressNews գործակալությունը հայտնել էր, որ Սամեգրելո-Սվանեթի շրջանի Նակրա գյուղում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են Ռուսաստանից ժամանած ամուսնական զույգի վրա։ Զույգը մեքենան վարելիս է եղել զբոսաշրջային հայտնի երթուղիով:
Հարձակվողները փակել են ճանապարհը և տղամարդուն տարել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանությանը հաջողվել է պարզել կնոջ գտնվելու վայրը, նրա ամուսինն անհետ կորած է համարվում։