Թուրքիան հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ հաշվի առնելով կողմերի համաձայնեցված ձեւաչափն ու պարամետրերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Պատերազմի հենց սկզբից մենք հայտարարել ենք, որ բանակցությունների միջոցով կարելի է հասնել արդար և տեւական խաղաղության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հավելում է նաև, որ այս շրջանակներում Անկարան նախընտրում է մոտեցումներ, որոնք առաջնահերթություն են տալիս երկու կողմերի մասնակցությամբ դիվանագիտական ջանքերին։
«Ստամբուլում տեխնիկական բանակցությունների արդյունքում մենք շատ մոտեցանք խաղաղությանը»,- հիշում է պարբերականի զրուցակիցը։