Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհԻրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից մոտավորապես 139 կմ հարավ, իսկ աղբյուրը՝ 19 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։