Թրամփի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է Ուկրաինա կատարած այցը
Աշխարհ
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Միացյալ Նահանգների նոր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է իր այցը Ուկրաինա մինչև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այս մասին գրում է Reuters-ը։
«Ուկրաինայում Թրամփի նոր հատուկ ներկայացուցիչը հետաձգել է փաստահավաք այցը Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ մինչև հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի ապագա հատուկ ներկայացուցիչ Քելլոգը ի սկզբանե ծրագրել էր մեկնել Կիև՝ հունվարի սկզբին հանդիպելու Ուկրաինայի առաջնորդների հետ:
Սակայն անհայտ պատճառներով ուղեւորությունը հետաձգվել է, Reuters-ին հայտնել են աղբյուրները։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան