Բայդենն ու կինը այցելել են Նոր Օռլեան՝ մասնակցելու հիշատակի արարողությանը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը այցելել է Նոր Օռլեանում ամանորյա ահաբեկչության վայր, որի հետևանքով 14 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել, երբ ԱՄՆ բանակի վետերանը բեռնատարով մխրճվել էր քայլող մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին գրում է Golos Ameriki-ն։
Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, կանգ ոն առել Բուրբոն փողոցում՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, այնուհետև գնացել են եկեղեցի՝ հիշատակի արարողության: Առաջին տիկինը ծաղկեփունջ է դրել ժամանակավոր հուշահամալիրի դիմաց։ Նախագահը կանգնել է կնոջ կողքին և խաչակնքվել։