«Պետք է ջանքեր գործադրել մարդկանց որոնելու և փրկելու, իսկ տուժածներին՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»․ Սի Ծինփին
ԱշխարհՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել Տիբեթի ինքնավար շրջանի բնակիչներին փրկելու և օգնություն ցուցաբերելու համար, որտեղ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Պետք է ջանքեր գործադրել մարդկանց որոնելու և փրկելու և տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է Չինաստանի ղեկավարը:
Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանի իրավասու գերատեսչություններից պահանջվում է վերացնել ռիսկերը, որոնք կարող են հանգեցնել երկրորդական արտակարգ իրավիճակի։ Նա նաև կոչ է արել օպտիմալ պայմաններ ստեղծել տարհանվածների և տուժածների համար։