Ֆրանսիայում 2024 թվականին 9 ահաբեկչություն է կանխվել
ԱշխարհՖրանսիայի հետախուզական ծառայությունները կանխել են հանրապետության տարածքում ծրագրված ինը ահաբեկչություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2017 թվականից ի վեր։ Այս մասին Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետալյոն։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Երբեք սպառնալիքն այսքան իրական չի եղել․ 2024 թվականին մեր ծառայությունները կանխել են առնվազն ինը իսլամիստական ահաբեկչություն Ֆրանսիայի տարածքում, որոնցից երեքը ծրագրված էին ուղղակիորեն Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է նա:
Նախարարը մտադրություն է հայտնել խստացնել պայքարն արմատական իսլամիստների դեմ։ Նրա խոսքով` այս համատեքստում ամենամեծ վտանգը ներկայացնում են այն քաղաքացիները, ովքեր ահաբեկչական մեղադրանքով պատիժը կրելուց հետո ազատ են արձակվում. 2024-ին այդպիսի մարդիկ 84-ն էին, 2025-ին ակնկալվում է, որ նրանք կլինեն 60-ից ավելի։ Նա ընդգծել է, որ չի հավատում, որ նրանք հրաժարվել են արմատական գաղափարներից, և խոստացել, որ նրանց անհատական հսկողություն է սպասվում։