Հյուսիսային Կորեան արձակել է ձայնի արագությանը 12 անգամ գերազանցող հիպերձայնային բալիստիկ հրթիռ
ԱշխարհՀունվարի 6-ին Հյուսիսային Կորեան արձակել է նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Փորձարկումները դիտել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA):
«ԿԺԴՀ-ի հրթիռային գլխավոր տնօրինությունը հաջողությամբ իրականացրել է նորագույն միջին և մեծ հեռահարության հիպերձայնային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում։ Տեսակապի միջոցով դիտել են միջին և մեծ հեռահարության նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։