Իլոն Մասկը ցանկանում է գնել Պրեմիեր լիգայի առաջատարին
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտարարել է միլիարդատիրոջ հայրը՝ Էրրոլ Մասկը, ում մեջբերում է The Guardian-ը։
«Այո, Իլոնը կցանկանար գնել ակումբը: Բայց դա չի նշանակում, որ նա կգնի այն: Նա կցանկանար, այո, իհարկե։ Ցանկացած մեկը կաներ: Ես էլ» - ասել է Մասկ ավագը:
Թիմը ներկայումս պատկանում է ամերիկյան Fenway Sports Group (FSG) ներդրումային ընկերությանը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներից հետո «Լիվերպուլը» մեկ խաղ պակասով 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)