Դանիայի վարչապետը պատասխանել է Թրամփի՝ Գրենլանդիան վաճառելու առաջարկին
ԱշխարհԳրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Այս մասին հայտարարել է Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը TV2-ի եթերում։ Այսպես է վարչապետն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին փոխանցելու Թրամփի առաջարկին։
Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Դանիայի կառավարության տեսանկյունից Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, որոնք էլ կորոշեն նրա ապագան։ Նա նշել է, որ կղզու կարգավիճակի փոփոխության հարցը բացառված է։
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ անհնար է պատկերացնել ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը այս խնդրի լուծման համար։ Թրամփի հայտարարություններին ի պատասխան՝ նա հավելել է, որ Դանիային ֆինանսական միջոցներով պարտադրելու փորձերը չեն բարելավի երկրների հարաբերությունները։