Ուկրաինայի ռազմական օգնությունը «այս կամ այն ձեւով կշարունակվի»․ Պենտագոն
ԱշխարհԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանումը չի ազդի Ուկրաինային զենքի մատակարարումների համակարգման համար արևմտյան երկրների խմբի աշխատանքի վրա։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ կարող խոսել այն մասին, թե հաջորդ վարչակազմը ինչ կորոշի իր դերի մասին՝ միջազգային դոնորների խմբի շրջանակներում, բայց ես մեծ վստահություն ունեմ Եվրոպայի հանձնառության, կարողությունների, փորձի և առաքելության հանդեպ ակնառու հավատի վրա», - ասել է նա:
Պենտագոնի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի ռազմական հնարավորությունների ամրապնդմանն ուղղված արեւմտյան երկրների աշխատանքը «այս կամ այն ձեւով կշարունակվի»։