«Եթե Սիրիայի հետ երկխոսութուններում արդյունք չլինի, ռազմական գործողությունը կլինի օրինական ընտրություն»․ Ֆիդան
Աշխարհ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում գործող քրդական զինված ուժերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, եթե նրանք չկատարեն առաջադրված պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել, եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է լքեն Սիրիան, ղեկավարները՝ երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն զենքերը և աշխատեն Սիրիայի նոր վարչակազմի հետ։ Դամասկոսը երկխոսություն է վարում նրանց հետ։ Մի անգամ ասել է, երկրորդ անգամ էլ կասի, բայց եթե արդյունք չլինի, ռազմական գործողությունը կլինի օրինական ընտրություն»,-CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում