Չինաստանում գրանցվել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ԱշխարհՉինաստանի Ցինհայ նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինինգ քաղաքից 433 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 1,67 մլն մարդ:
Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։