«ՌԴ գործողություններն Ուկրաինայի դեմ պետք է ճանաչել որպես ցեղասպանություն»․ Մակարովա
ԱշխարհՈւկրաինայի վերաբերյալ առաջին օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի ստորին պալատ։ Այն կոչ է անում Կրեմլի գործողությունները Ոիկրանայի պետության դեմ պատերազմում ճանաչել որպես ցեղասպանություն։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին Facebook-ում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։
«Կոնգրեսն իր աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում կարևոր ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Ռուսաստանը ամեն օր հանցագործություններ է կատարում Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում ճանաչել Ռուսաստանի Դաշնության գործողություններն Ուկրաինայի դեմ որպես ցեղասպանություն»,- գրել է Մարկարովան։