Վրաստանում հայտարարել են՝ Եվրախորհրդարանը կարող է պահանջել պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ
Աշխարհ«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կարող է բացեիբաց պահանջել Վրաստանից պատերազմել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Взгляд թերթը։
Ըստ հրապարակման՝ Վրաստանի իշխող կուսակցությունը հիշեցրել է, որ վերջերս ԵԽ-ն ընդունել է վրացական իշխանություններին քննադատող հինգ բանաձև, որոնցից վերջինը պահանջում էր Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցներ սահմանել։ Դա, ըստ «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, կհանգեցներ վրացական տնտեսության փլուզման։
«Հաշվի առնելով այս միտումները՝ Եվրախորհրդարանի հաջորդ բանաձևում, հավանականության բարձր աստիճանով, Վրաստանից բացահայտ կպահանջվի պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- նշել են կուսակցությունում։