ԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև
ԱշխարհՈւկրաինայի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը։
Պատվիրակությունը գլխավորում է Ուինֆիլդ Սուոնթոնը, ով ԱԱԽ-ում պատասխանատու է ուկրաինական ուղղության համար։
Հանդիպման հիմնական թեմաներից էր 2024 թվականին Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնության արդյունքների քննարկումը և 2025 թվականին պաշտպանության նախարարությունների թիմերի միջև փոխգործակցության պլանավորումը։
Կողմերը քննարկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ նախապես հայտարարված ներդրումների կարգավիճակը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում այլ համատեղ նախագծերի մշակումը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել զենքի և զինամթերքի որոշ տեսակների առնչությամբ ԱՄՆ-ի հետագա օգնությանը, մենք նաև համաժամացրել ենք դիրքորոշումները ուկրաինական կարիքների և ամերիկյան հնարավորությունների վերաբերյալ»,- նշել են գերատեսչությունում։