«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ Բարո
ԱշխարհՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության մասին, չորեքշաբթի ասել է, որ Եվրամիությունը թույլ չի տա որևէ պետության հարձակվել իր սահմանների վրա, փոխանցում է Ria Novosti-ն։
«Ակնհայտ է, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը հարձակվելու իր ինքնիշխան սահմանների վրա», - ասել է Բարրոն France Inter ռադիոյի եթերում:
Նրա խոսքով՝ Եվրոպան հզոր մայրցամաք է, սակայն պետք է հետագա միջոցներ ձեռնարկել Եվրամիության ամրապնդման համար։