Թուրքական զինված ուժերը հարվածել են Սուլուկ գյուղին․ Al Arabiya
ԱշխարհԹուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք գյուղին։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, փոխանցում է Euromedia24-ը։
Դրա տեղեկություններով՝ ռմբակոծվել են գյուղի հարավային շրջանները։ Այլ տեղեկություն ալիքը չի տրամադրում։
Հունվարի 5-ին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, որը Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել) 32 գրոհայինի։ Թուրքիայի և PKK-ի միջև հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։
Թուրքական իշխանությունները PKK-ն համարում են սպառնալիք ազգային անվտանգության համար և պարբերաբար հարձակումներ են իրականացնում երկրում նրա կողմնակիցների դեմ և գործողություններ Հյուսիսային Սիրիայում և Իրաքում։