Էրդողանն իմ ընկերն է․ Թրամփ
ԱշխարհԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է Թուրքիայի կարևորությունը Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացում՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, գրում է Anadolu–ն։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իմ ընկերն է և մարդ, ում ես հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»,- ասել է նա։
ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է արտաքին քաղաքականության հեը կապված խնդիրներին։
Հիշեցնելով, որ իր նախորդ նախագահության ժամանակ խուսափում էր պատերազմներից՝ Թրամփը ընդգծել է Թուրքիայի կարևորությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում։
Թրամփն ընդգծել է, որ իր առաջին նախագահական ժամկետում ԱՄՆ-ը Սիրիայում հաղթել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը, և ինքը դուրս է բերել իր զորքերի մեծ մասն այդ երկրից։
Հարցին, թե արդյոք նա դուրս կբերի մոտ 2000 ամերիկացի զինվորականներին Սիրիայից, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ պատրաստվում ձեզ այդ մասին պատմել, քանի որ դա ռազմական ստրատեգիայի մի մասն է: Բայց կարող եմ ձեզ ասել, որ այս իրավիճակը կապված է Թուրքիայի հետ»։