ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի 

Ինչպես Դ.Դեմիրճյանը դաս տվեց Դրաստամատ Սիմոնյանին

Գիտություն և Մշակույթ

1934 թվականի օգոստոսի սկզբներին տեղի ունեցավ Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարը:

- Երկու հարց պիտի լուծենք, - հայտարարեց Սիմոնյանը, - նախ՝ ինչո՞վ ենք գնում Մոսկվա: Մեր տրամադրության տակ ինքնաթիռ էլ կա, գնացք էլ:

Շիրվանզադեն, հենված ձեռնափայտին, ակնոցների տակից անտարբեր նայում էր շուրջը: Նրա համար մեկ էր. գնացքով էլ էր կտրել աշխարհը, ինքնաթիռով էլ:

Դեմիրճյանը միայն մի խոսք ասաց.
- Ինքնաթիռով գնալու դեպքում ինձ մոռացեք:
- Ոչ մի ինքնաթիռ, - վեր թռավ Չարենցը, - հողից ու կյանքից ձնաձրացե՞լ ենք: Ի՞նչ գործ ունենք օդում: Հետո, որ ամենակարևորն է, մտածո՞ւմ եք մեր գրականության ապագայի մասին: Մի բան որ պատահի մեզ, բոլոր սկսնակները մի օրում կլասիկ կհայտարարեն իրենց:
- Գնացքո՜վ, գնացքո՜վ, - ձայնեցին այս ու այն կողմից:

Գնացքով մեկնելու միտքը հաղթանակեց:

- Շա՛տ լավ, - ասաց Սիմոնյանը, - գնացքով: Հիմա երկրորդ և ամենադժվարին հարցը լուծենք. Ով ում հետ պիտի կուպե զբաղեցնի: Կանանց հետ գնացողներինը պարզ է: Խոսքս մյուսների մասին է:
- Գարեգինին տվեք ինձ, - շտապեց ձայնել Դեմիրճյանը:

Դրաստամատ Սիմոնյանը հանգիստ շունչ քաշեց: Մյուսներն էլ թեթևացած զգացին իրենց:

- Այս հարցն էլ համարենք լուծված, - ասաց նախագահը և բարձրացավ տեղից:

Ցրվեցինք: Հետագայում իմացա հետևյալը: Ասացին, իբր, Դերենիկ Դեմիրճյանը քիչ ծանր, երեխայի քմահաճություններով հարուստ բնավորություն ունի, և շատերի համար դժվար էր ավելի քան երեք օր նրա հետ մեն-մենակ նույն հարկի տակ լինել: Մարդիկ էլ նախօրոք դիմել էին Սիմոնյանին.

- Դեմիրճյանի ընկերակցությունից ազատիր մեզ:

Առաջ ընկնելով, ասեմ. մինչև Մոսկվա հասնելը, Դեմիրճյանի ո´չ ծանր բնավորությունը տեսա, ո´չ երեխայի քմահաճություննները:
Եվ այսպես, օգոստոսի տասներեքին ճանապարհվեցինք Մոսկվա: Միջազգային վագոնի մուտքի մոտ կանգնած Դեմիրճյանը, կարծես, իմ երևալուն էր սպասում:

- Ուշացար, - խոսեց նա: - Բոլորը ընկերներով են, իսկ ես' մենակ: Հա՛, հանկարծ աչքը գցեց աչքիս, - հո դե՞մ չես, որ ինձ հետ ես:
- Ի՜նչ եք ասում, ընկեր Դեմիրճյան, - շտապեցի վրա բերել, - ինձ համար երջանկություն է ձեզ հետ տեղ գնալը:
- Որ էդպես է, - ուրախացած ձայնեց նա, հետևիր ինձ:

Մի րոպե չանցած, կանգնած էինք մի դռան առաջ:

- Ահա՛ մեր կուպեն, - ասաց Դեմիրճյանը: - Վերևի տեղը պիտի զբաղեցնես: Ջահել ես:

Գնացքը շարժվեց: Մերոնք բոլորն էլ իրենց կուպեներում էին. իրե՞րն էին տեղավորում, ճանապարհորդությա՞նը հարմարվում, չգիտեմ:
Միջանցքում միայն Սիմոնյանն ու Դեմիրճյանն էին, որ ետուառաջ քայլելով, հանգիստ զրուցում էին: Ինչի՞ մասին: Այդ էլ չգիտեի:
Վագոնի պատուհանից գլուխս դուրս հանած, մենակությունս երգով էի լցնում. երգում էի՝ ինչ ավելի հարմար էր գալիս վագոնների անիվների թխկթխկոցին: Մեկ էլ այն տեսա, որ Դեմիրճյանը քաշեց թևս:

- Արի ներս:

Սիմոնյանը բաժանվեց նրանից: Անցանք կուպե:

- Է-էդ ի՞նչ էիր անում, - կակազելով, հարցրեց Դեմիրճյանը:
- Երգում էի, - վատ բան չարած մարդու հանգստությամբ ասացի ես:
- Ես էլ գիտեմ, որ ե-երգում էիր, - նորից կակազեց Դեմիրճյանը: Իսկ թույլտվություն վերցրե՞լ էիր:
- Երգելո՞ւ համար, - շշմեցի ես:
- Հա, հե՛նց երգելու համար, - շեշտեց Դեմիրճյանը:
- Ումի՞ց պիտի թույլտվություն վերցնեի, - տարակուսած հարցրի ես:
- Սի-Սիմոյանից, - ասաց Դեմիրճյանը: - Երգելդ դուր չեկավ նրան: Մոսկվա ենք գնում, ասաց, գրողների համամիութենական առաջին համագումար, և ե՞րգ: Ո՞ւր մնաց լրջությունը: Խնդրեց, որ զգուշացնեմ: Սիրտս կծկվեց. մի՞թե երգը անլրջության նշան է:
- Քիթդ մի՜ կախիր, - շփոթվածությունս տեսնելով, խոսեց Դեմիրճյանը: - Բարձրացիր ու էն-վերևի դարակից' վերարկուիս տակ դրած բանը տուր ինձ:

Կատարեցի նրա խնդրանքը: Քիչ անց կաշվե պատյանի միջից հանեց ջութակը:

- Հիմի թող տեսնի, թե ինչպես եմ զգուշացնում քեզ, - ասաց ու ձեռքն առավ կնտկնտոցը: - Մոսկվա գնալի՛ս, համագումարի լինի, թե ինչի, կարելի է և՛ երգել, և՛ նվագել: Ուրախությունից չեն փախչի:

Ու սկսեց նվագել: Մեղմ ասած, վատ էր նվագում: Թվում էր, պարզապես սղոցում է լարերը: Բայց ինչ էլ որ անում էր, հուզվելով, ապրումներով էր անում: Վագոնը մեկեն իրար անցավ: Առաջինը մեր կուպեի մոտով անցավ Սիմոնյանը: Հետո իրար ետևից երևացին մյուսները: Դեմիրճյանը, գլուխը կախ, իր գործին էր: Մարդիկ, ինչպես հայտնվել էին, այնպես էլ հեռացան: Ես այլևս դուրս չեկա կուպեից: Այդպես շարունակվեց մինչև ուշ երեկո: Հաջորդ առավոտյան Դրաստամատ Սիմոյնաը միջանցքում կանգնեցրեց ինձ:

- Գարեգի՛ն, սիրելի՛ս, - խոսեց նա, - շատ ես մնում կուպեում: Դուրս եկ, պատուհանից շուրջդ նայիր: Գիտեմ, առաջին անգամ ես տեսնում այս վայրերը: Երգելդ էլ որ գա՝ երգիր. Գնացքը մարդուն երգի է տրամադրում: Կուպեում եղածս ժամանակ Դեմիրճյանը շարունակ իր ջութակն էր նվագում:

Սիմոնյանը չարիքներից փոքրագույնի հետ էր հաշտվել:

Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»


Նյութը՝ Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ամենադիտված