«Բացառվում է Պուտինին զիջումների գնալ՝ պատերազմը դադարեցնելու համար»․ Քելլոգ
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն չի պատրաստվում զիջումների գնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հակամարտության կարգավորման գործընթացում, ասել է Ուկրաինայի հարցով ամերիկացի ապագա առաջնորդի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, գրում է MT-ը։
«Կարծում եմ՝ մարդիկ պետք է իմանան, որ նա չի փորձում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսներին։ Նա փորձում է փրկել Ուկրաինան և պահպանել նրա ինքնիշխանությունը, և նա պատրաստվում է համոզվել, որ դա արվի արդար և արդարացիորեն»,- ասել է Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում։ Նա ասաց, որ հեռացող նախագահ Ջո Բայդենի «ամենամեծ սխալը» Պուտինի հետ երկու տարուց ավելի չբանակցելն էր։ Թրամփի վարչակազմը «ծրագրում է պայմաններ ստեղծել նախագահի համար», որպեսզի նա կարողանա խոսել ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի առաջնորդի հետ», - ասել է Քելլոգը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)