«Պանամայի ջրանցքը չի վաճառվում»․ Պանամայի ԱԳՆ
ԱշխարհՊանամայի ջրանցքը կրոն է, որը միավորում է Կենտրոնական Ամերիկայի երկրի բնակիչներին: Այս մասին հայտարարել է Պանամայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խավիեր Մարտինես Աչան։ Այս մասին հայտնում է TVN-ը։
«Պանամայի բնակիչների համար ջրանցքը չի վաճառվում, դա մեզ միավորող կրոն է»,- դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում TVN-ը։
«Ջրանցքը, որը Պանամայի ակտիվն է, հաջողությամբ ծառայում է ողջ միջազգային հանրությանը, հատկապես Միացյալ Նահանգներին, առանց որևէ մեկի համար արտոնություններ ստեղծելու», - ավելացրել է Մարտինես Աչան։
Նա նաեւ ընդգծել է, որ Պանամայի ջրանցքից ամենաշատը շահում է ամերիկյան Հյուսթոն նավահանգիստը։