Լիտվայի նախագահը սկանդալային հայտարարություն է արել տարածքների վերաբերյալ
ԱշխարհԼիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր պահանջներն է հայտնել Կալինինգրադի մարզի վերաբերյալ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով Չիստյե Պրուդի գյուղում գտնվող Kristijonas Donelaitis հուշահամալիրի թանգարանի անվանափոխությունը։
Լիտվայի ղեկավարը դեմ է արտահայտվել թանգարանը վերանվանելու որոշմանը։
«Փոքր Լիտվայի սկզբնական բնակիչները, որն այժմ հանդիսանում է, այսպես կոչված, Կալինինգրադի շրջանի մի մասը, վաղուց անհետացել են, այնտեղ պետք է պահպանվեն լիտվական մշակույթի վերջին հետքերը»,- ասել է նա։
Նաուսեդան Կալինինգրադն անվանել է նաև պատմականորեն լիտվական քաղաք, որը, նրա կարծիքով, պետք է համապատասխան անվանում կրի։
«Որքան էլ Ռուսաստանը փորձի, Կարալիաուչյուսը երբեք Կալինինգրադ չի դառնա»,- ասել է քաղաքական գործիչը։