Չինաստանում ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի
Աշխարհ2025 թվականի հունվարի 9-ին չինական Great Wall Motors (GWM) ընկերությունը հայտարարեց BG (Business Group) ապրանքանիշի ներքո գերշքեղ մեքենաների նոր բաժնի ստեղծման մասին, հայտնում է carnewschina.com-ը։
Նշվում է, որ նոր ապրանքանիշի ներքո կարտադրվեն պրեմիում հիբրիդային սեդաններ և սպորտային մեքենաներ։ Նման մեքենաները կլինեն բարձրորակ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընկերությունը նախատեսում է մեքենաներ արտադրել փոքր խմբաքանակներով։
BG-ի առաջին մոդելները կհամալրվեն GWM-ի վերջին 4.0T V8 տուրբո շարժիչով: Նոր շարժիչի պրեմիերան կլինի 2025 թվականի գարնանը։
BG մեքենաների գները կսկսվեն 1 մլն յուանից։