ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված հարյուրավոր նավերի նկատմամբ
ԱշխարհԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ածխաջրածինների փոխադրմամբ զբաղվող մոտ 100 նավի, ինչպես նաև «Սովկոմֆլոտ» և «Գազպրոմ Նեֆթ» ընկերությունների հետ կապված նավի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, փոխանցում է Gazeta–ն։
Ցուցակում են ներառվել «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, «Գազպրոմնեֆտի» ղեկավար Ալեքսանդր Դուկովը, «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի որդին և այլք:
Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմնեֆտ» և «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունները, սերբական NIS ընկերությունը, որը «Գազպրոմնեֆտի» դուստր ձեռնարկությունն է:
Սահմանափակումներ են կիրառվել նաև ավելի քան 30 ռուսական նավթասպասարկման ընկերության նկատմամբ: