Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին Սթորմի Դենիելսի գործով
ԱշխարհԴատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարումների հետ կապված գործնական փաստաթղթերը կեղծելու մեջ, հայտնում է Associated Press-ը (AP): Միևնույն ժամանակ Նյու Յորք նահանգի դատավոր Խուան Մերչանը նրան «անվերապահորեն ազատ է արձակել», այսինքն՝ ոչ մի պատիժ: Դատարանի որոշումը հաստատում է Թրամփի մեղավրությունը՝ միաժամանակ թույլ տալով նրան վերադառնալ Սպիտակ տուն՝ առանց ազատազրկման կամ տուգանքի, բացատրում է գործակալությունը։
«Այսօրվա իրադարձությունը զզվելի ֆարս էր»,- գրել է Թրամփը «Truth Social»-ում դատավճռից հետո։ Նա ասել է, որ մտադիր է բողոքարկել և «վերականգնել ամերիկյան վստահությունը» արդարադատության համակարգի նկատմամբ: