Եվրոպական խորհրդի նախագահը ցանկանում է ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ
ԱշխարհԵվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոշտան տարածաշրջանային երկրներից առաջինը զանգահարել է Ադրբեջանի նախագահին՝ Իլհամ Ալիևին։
«Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում ես հայտնել եմ ԵՄ-ի սրտանց ցավակցությունը զոհերի ընտանիքներին, ադրբեջանական ժողովրդին և կառավարությանը՝ AZAL 8243 չվերթի ողբերգական կորստի համար: ԵՄ-ն աջակցում է կործանման անաչառ և թափանցիկ հետաքննությանը:
Քննարկվել են նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Ակնկալում ենք շուտով հանդիպել նախագահ Ալիևին՝ շարունակելու մեր համագործակցության ամրապնդումը»,– X-ի իր միկրոբլոգում գրել է Կոշտան: