Իրանն աջակցում է տարածաշրջանային խնդիրների լուծման միջազգային նախաձեռնություններին․ Արաղչի
ԱշխարհԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Ahad հեռուստաալիքին տված կարճ հարցազրույցում ընդգծել է Թեհրանի աջակցությունը Իրաքի ներքին որոշումներին և միջազգային նախաձեռնություններին՝ տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար: Նման հայտարարություն նա արել է Իրաքի վարչապետի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ, փոխանցում է IRNA-ն։
Արաղչիի խոսքով՝ Իրաքը ակտիվորեն ձգտում է արդյունավետ և կայուն դիվանագիտության՝ ամրապնդելով իր հարաբերությունները տարածաշրջանում: Նա նշել է, որ Իրաքը հզոր երկիր է, և նրա որոշումները կարևոր են, և այլ պետություններ ուշադրություն են դարձնում դրանց: Իրանի նախարարը նաև նշել է, որ Իրաքի վարչապետի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կարևոր քաղաքական հարցեր: