Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
ԱշխարհՊակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան և Ուզբեկստան։
Այս մասին հայտնում է The News International-ը։
Հոդվածում նշվում է, որ Պակիստանն ակտիվորեն ձգտում է ընդլայնել ներգրավվածությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ՝ համաձայն իր «Կենտրոնական Ասիայի տեսլական» քաղաքականությանը և ամրապնդել կապերը Կովկասի «կարևոր երկրների» հետ: Այս ռազմավարության համաձայն՝ վարչապետը կիրականացնի վերոնշյալ այցերն Ադրբեջան և Ուզբեկստան։
Վարչապետին այս այցին կուղեկցեն փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարը։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Հրատարակությունը նշում է, որ Շահբազը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան։
Այցի ընթացքում ակնկալվում է, որ կստորագրվեն տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարգավորող մի քանի համաձայնագրեր։