Երկու ուկրաինացի օդաչու իրեն մեղավոր է ճանաչել միջուկային ահաբեկչության մեջ
ԱշխարհԵրկու ուկրաինացի օդաչու մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի տարածքում, այսպես կոչված, կեղտոտ ռումբի օգտագործմամբ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երկու ամբաստանյալներն էլ համագործակցել են հետաքննության հետ և տվել խոստովանական ցուցմունքներ ահաբեկչության քրեական գործով, որը քննվում է զինվորական դատարանի կողմից»,- հայտնում են իրավապահ մարմինները։
Խոսքը օդաչուներ Դմիտրի Շիմանսկու և Ալեքսանդր Մորոզովի մասին է, ովքեր կալանավորվել են 2023 թվականին։ Հետաքննության շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից «կեղտոտ» ռումբով ծրագրված ահաբեկչությունների և փոքր միջուկային շարժական լիցքերի փոխանցման մասին։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չկան, քանի որ գործը լսվում է դռնփակ՝ գաղտնի տեղեկատվության առկայության պատճառով։