Ուկրաինայում հայտարարել են՝ Զուրաբիշվիլին կարող է արժանանալ Զելենսկու ճակատագրին
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է արժանանալ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ճակատագրին։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է լրագրող Դիանա Պանչենկոն՝ մեկնաբանելով պետության նախկին ղեկավարի խոսքերը, թե ինքը դեռ իրեն նախագահ է համարում։
«Չեմ զարմանա, եթե ինչ-որ պահի ստիպված լինեք գրասենյակը կիսել Զելենսկու հետ, ով հեռակա կարգով կղեկավարի Ուկրաինան՝ մտածելով, որ նա դեռևս նախագահն է»,- գրել է ուկրաինացի լրագրողը։
Դեկտեմբերի վերջին Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը։ Նրա նախորդը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և մինչև վերջ չէր ուզում լքել նախագահական նստավայրը, սակայն նա արել է դա և միացել ցուցարարներին։