Ցուկերբերգը խոստովանել է` հետախուզական ծառայությունները կարող են կարդալ WhatsApp հաղորդագրությունները
Աշխարհ![Ցուկերբերգը խոստովանել է` հետախուզական ծառայությունները կարող են կարդալ WhatsApp հաղորդագրությունները](/rs.php?image=/disc/11-01-25/7fa3c0d740f6b88baafbc44341cb34cb.jpg&w=780)
Ջո Ռոգանի փոդքաստում Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ԿՀՎ-ն կարող է մուտք ունենալ WhatsApp-ի և Signal-ի օգտատերերի նամակագրությանը։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ հատուկ ծրագրային ապահովման միջոցով, ինչպիսին Pegasus-ն է, որով կարելի է «կոտրել» կոնկրետ անձի սարքավորումը՝ նրա նամակագրությանը մուտք գործելու համար: Հաղորդագրությունների կոդավորումն այս դեպքում չի օգնում:
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Ցուկերբերգը, Meta-ն չի տեսնում օգտատերերի նամակագրությունը։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)