Կիպրոսը պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն
Աշխարհ
Կիպրոսը կլուծի բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք անհրաժեշտ են Շենգենյան գոտուն միանալու համար 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը, գրում է հունական Kathimerini թերթը։
«Մենք ներկայումս մշակում ենք անդամակցության համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասները»,- նշել է նախագահը։
Քրիստոդուլիդեսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիպրոսը և Իռլանդիան ԵՄ անդամ միակ երկրներն են, որոնք դեռևս չեն մտնում Շենգենյան գոտում։ ԵՄ անդամակցությունը լավ կլինի զբոսաշրջության և ներդրումների համար, հավելել է նա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան