Կոլումբիայում ավիավթարի հետևանքով զոհվել է 10 մարդ
ԱշխարհԱռնվազն 10 մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով։
Ինչպես հաղորդում է Xinhua-ն, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Անտիոկիայի դեպարտամենտի ռիսկերի կառավարման բյուրոյի տնօրեն Կառլոս Ռիոս Պուերտան։
Pacifica Travel ընկերության ինքնաթիռը կործանվել է Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Անտիոկիա դեպարտամենտում: Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ և ութ ուղևոր։
«Ցավոք, ողջ մնացածներ չկան», - ասել է Կառլոս Ռիոս Պուերտան: