Շվեյցարիան պատրաստ է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումը
ԱշխարհԴոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում, երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիկոլա Բիդոն ասել է տեղական Le Temps հրատարակությանը տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ Շվեյցարիան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, եթե նրանք դիմեն: Բեռնը նախաձեռնություն չի ցուցաբերի այս հարցում, նշել է նա։
«Բուրգենշտոկի գագաթնաժողովից ի վեր մենք պարբերաբար տեղեկացրել ենք Ուկրաինային, Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին մեր պատրաստակամության մասին աջակցելու ցանկացած դիվանագիտական ջանքի, որը կնպաստի խաղաղության հաստատմանը», — ասել է Բիդոն։
Ե՛վ Վլադիմիր Պուտինը, և՛ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էին նման հանդիպման մասնակցելու պատրաստակամության մասին։