Բայդենն ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգև է շնորհել Հռոմի պապին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պետական պարգև շնորհել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Հռոմի պապին պարգևատրել է «Ազատության նախագահական մեդալով» և հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Հայտարարության մեջ բացատրվում է, որ սա միակ դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Հռոմի պապը կոչ է անում «պայքարել հանուն խաղաղության և մոլորակի պաշտպանության»։