Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
ԱշխարհԻրանցի զինվորականները հունվարի 12-ի առավոտյան սկսել են անցկացնել «Էխտեդար» հակաօդային պաշտպանության զորավարժությունները, Interfax–ի փոխանցմամբ՝ հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Զորավարժություններն անցկացվում են Իրանի հյուսիսում և արևմուտքում։ Դրանցում ներգրավված են ոչ միայն հակաօդային պաշտպանության ուժեր, այլև մարտական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր:
EFE-ն հայտնում է, որ պատրաստության նման փորձարկումն իրականացվում է ԶԼՄ-ների վերջին հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե պարզվի, որ Թեհրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն։
Բացի այդ, վերջին ամիսներին Իսրայելը սպառնացել է օդային հարվածներ հասցնել Իրանին։