Ավստրալիայում ինքնաթիռն ընկել է կոկորդիլոսներով լի գետը
Աշխարհ
Ավստրալիայում թեթեւ ինքնաթիռը ընկել է կոկորդիլոսներով լի գետը։ Այս մասին հայտնում է NT News-ը։
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հունվարի 12-ին, տեղական ժամանակով ժամը 10:20-ի սահմաններում: Ինքնաթիռը մխրճվել է Դարվինից 60 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Միդլ Փոյնթ գյուղում գտնվող ամբարտակի մեջ։ Ինքնաթիռում եղել է 63-ամյա օդաչուն և 29-ամյա ուղևորը։
Նշվում է, որ փրկարարները կործանված ինքնաթիռից նախ դուրս են բերել «անվնաս ուղևորի, ապա օդաչուի մարմինը»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ