Վուչիչն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Սերբիայում
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետագա բանակցությունների վայր։ Ե՛վ Պուտինը, և՛ Թրամփը հայտնի են Սերբիայում, ասել է նա, գրում է Kommersant-ը:
«Ես երբեք չեմ խառնվել համաշխարհային գործերին, բայց Սերբիան շահագրգռված է դառնալ Ռուսաստանի նախագահի և Ամերիկայի նախագահի հանդիպման վայր», - ասել է Վուչիչը Pink TV-ի եթերում: Սերբիայի նախագահը հավելել է, որ «կզրուցի» Դոնալդ Թրամփի վարչակազմի մարդկանց հետ։
Ավելի վաղ՝ այսօր՝ հունվարի 12-ին, ԱՄՆ նորընտիր նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Նա չի հստակեցրել հանդիպման ժամկետն ու ձևաչափը, սակայն հավելել է, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին ակնկալում է հեռախոսազրույցներ երկու երկրների ղեկավարների միջև։
Հունվարի 10-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ՌԴ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, և կողմերը սկսել են նախապատրաստվել միջոցառմանը։ Սրանից քիչ առաջ Կրեմլը հայտնել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմից կապի խնդրանք չի ստացել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ