«Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելը խելահեղ գաղափար չէ»․ ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար
ԱշխարհԱՄՆ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը ասել է, որ չի կարծում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու գաղափարը խենթություն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա խելահեղ գաղափար չէ»,- նրա խոսքերն է մեջբերում Newsmax-ը։
Ստավրիդիսի խոսքով՝ Գրենլանդիան «ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևոր ոսկու հանք է։ Սա շատ կարևոր տարածաշրջան է աշխարհագրական տեսանկյունից: Այն հարուստ է ռազմավարական կարևոր օգտակար հանածոներով, հազվագյուտ հողային մետաղներով: Հավանաբար այնտեղ շատ ոսկի կա: Կան շատ բնական ռեսուրսներ», - ասել է ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը: