Մեծ Բրիտանիան կոչ է արել հակամարտության ավարտից հետո խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա
ԱշխարհԲրիտանական կառավարությունը պետք է զինվորներ ուղարկի Ուկրաինա՝ հակամարտության ավարտից հետո որպես խաղաղապահներ։ Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարարներ Գրանթ Շապսը և Գևին Ուիլյամսոնը, գրում է The Telegraph-ը։
Ըստ Շապսի՝ ուկրաինական կողմին իսկապես անհրաժեշտ է զինվորականներ ուղարկել։ Նա ընդգծել է, որ վարչապետ Քեյր Սթարմերը ընտրվելուց հետո երբեք չի եկել Կիև, սակայն, այնուամենայնիվ, բազմիցս շրջել է աշխարհով մեկ։
Ուիլյամսոնն ասել է, որ ապագայում Ուկրաինայի անվտանգությանը դրսից աջակցություն կպահանջվի։ Նա հավելել է, որ աջակցություն կարող է ցուցաբերել ՆԱՏՕ-ն կամ այն պետությունները, որոնք կարող են վստահելի գործընկերներ համարվել։