«Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»․ Քրիսթերսոն
ԱշխարհՇվեդիան երեք ռազմանավ և օդուժի ինքնաթիռ է տրամադրելու Բալթիկ ծովում ստորջրյա մալուխների պաշտպանության ՆԱՏՕ-ի գործողությանը, հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Yle-ն։
Նա չի հստակեցրել, թե որ նավերն են ուղարկվելու այդ առաքելությանը: Ինչ վերաբերում է ինքնաթիռին, ապա խոսքը ASC 890-ի՝ այսպես կոչված, թռչող ռադարի մասին է, որը նախատեսված է ռադարային հետախուզություն իրականացնելու համար։ Այն կարող է հայտնաբերել ծովի մակերևույթի օբյեկտներ 350 կմ հեռավորության վրա և տեսնել նույնիսկ ռեակտիվ դահուկի չափի թիրախներ։
Քրիստերսոնը նշել է, որ Շվեդիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, առաջին անգամ իր զինված ուժերը տրամադրելու է դաշինքին՝ տարածաշրջանում պաշտպանության և զսպման համար։
Որոշման մասին նա հայտնել է Սելենայում անվտանգության ամենամյա համաժողովի բացմանը։ «Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»,- ստեղծված իրավիճակը բնութագրել է վարչապետը։